երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռուսաստանի պնդմամբ՝ Վրաստանի սահմանի մոտ «ուկրաինացի լրտես» է ձերբակալվել

Ռուսաստանի պնդմամբ՝ Վրաստանի սահմանի մոտ «ուկրաինացի լրտես» է ձերբակալվել

Ռուս-վրացական սահմանին «Անկախ պետությունների համագործակցություն» (ԱՊՀ) անդամ երկրներից մեկի 28-ամյա քաղաքացի է ձերբակալվել, գրում է aliq.ge-ն:

Ըստ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Հյուսիսային Օսիայի քննչական վարչության մամուլի ծառայության հաղորդման՝ այդ քաղաքացին կասկածվում է Ուկրաինայի օգտին լրտեսության համար։

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ձերբակալվածը որ երկրի քաղաքացի է: Հայտնի չէ նաև, թե որ ուղղությունից նա հատեց վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը։

ԱԴԾ-ի տեղեկություններով՝ ձերբակալությունից հետո տղամարդը ցույց է տվել բջջային հեռախոսի Telegram նամակագրության էջում պահպանված նամակները, որոնց բովանդակությունից պարզ է դարձել, որ նա ուկրաինական կողմի կոնտակտային անձին փորձել է փոխանցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինտեխնիկայի գտնվելու վայրի մասին լուսանկարներ և տեսանյութեր։

Ռուսաստանի ԱԴԾ-ի Հյուսիսային Օսիայի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ձերբակալվածի նկատմամբ և հետաքննում է ՌԴ ՔՕ 276 հոդվածով («լրտեսություն») նախատեսված հանցագործությունը:

  • Կիսվել: