երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռուսաստանի ՊՆ-ն ցուցադրել է Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների բազայի վրա «Իսկանդերի» հարվածը

Ռուսաստանի ՊՆ-ն ցուցադրել է Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների բազայի վրա «Իսկանդերի» հարվածը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը հրապարակել է «Իսկանդեր» համալիրի հաշվարկների աշխատանքի կադրերը։ ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական համալիրի օգնությամբ ոչնչացվել է Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների պատրաստման բազան, նշել են գերատեսչությունում, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:

Հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ կրակոցներն իրականացվել են երկու տեսակի հրթիռներով՝ բալիստիկ և թևավոր։ Ինքնագնաց կայանի հաշվարկի ղեկավարի խոսքով՝ շենքը գրեթե ամբողջությամբ ավերվել է բալիստիկ հրթիռից. «Բալիստիկ հրթիռը խոցել է այն շենքը, որտեղ գտնվում էր օտարերկրյա լեգեոնը և ուսումնական բազան: Քանի որ կիրառվել է հզոր պայթուցիկ թափանցող մարտագլխիկ, 60 մետր երկարությամբ շենքը գրեթե ամբողջությամբ ավերվել է, իսկ հակառակորդը խոցվել է»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: