Ռուսաստանի ՊՆ ղեկավարը հանդիպել է Սահելի պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հանդիպում է անցկացրել Սահելի պետությունների կոնֆեդերացիայի անդամ երկրների (Բուրկինա Ֆասո, Մալիի Հանրապետություն, Նիգերի Հանրապետություն) պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր մենք անցկացնում ենք Ռուսաստանի Դաշնության և Սահելի պետությունների կոնֆեդերացիայի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առաջին խորհրդակցությունները։ Դաշինք ստեղծելու որոշումը Սահելի ժողովուրդների ազատ ընտրության, կայուն խաղաղ զարգացման ուղու արդյունք է։ Այնուամենայնիվ, այսօր կոնֆեդերացիայի երկրներում ահաբեկչական սպառնալիքները և անօրինական զինված խմբավորումների ակտիվ գործողությունները շարունակվում են»,-նշել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ հուլիսին լրացել է Սահելի պետությունների կոնֆեդերացիայի ստեղծման մեկ տարին։


