չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսաստանի նախագահի մուտքն արգելելով՝ Մոլդովան ձգտում է դառնալ ոչ բարեկամական երկիր․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մուտքն արգելելով՝ Մոլդովան ձգտում է դառնալ ոչ բարեկամական երկիր․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանի հայտարարությունը ռուսական պետության ղեկավարի՝ երկիր մուտքի արգելքի մասին, ասել է, որ Մոլդովան ձգտում է դառնալ ոչ բարեկամական երկիր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իհարկե, դա երկիր է, որն այժմ փորձում է մեզ համար ոչ բարեկամական երկիր դառնալ։ Այս առումով կարելի է ափսոսնք հայտնել», - մեկնաբանել է Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոլդովայի իշխանությունները կազմել են Ռուսաստանի պաշտոնական անձանց ցուցակ, որոնց մուտքը հանրապետություն արգելված է։

  • Կիսվել: