երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ռուսաստանի խորքերը հարվածելու որոշումը չի նշանակում ԱՄՆ-ի մասնակցությունը պատերազմին․ Սալիվան

Ռուսաստանի խորքերը հարվածելու որոշումը չի նշանակում ԱՄՆ-ի մասնակցությունը պատերազմին․ Սալիվան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնի պաշտոնական թույլտվությունը՝ օգտագործելու ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռները Ռուսաստանի Դաշնություն խորքերը հարվածելու համար, չի նշանակի ամերիկյան կողմի անմիջական մասնակցությունը ուկրաինական հակամարտությանը։

«Եթե Միացյալ Նահանգները թույլ տա օգտագործել զենքի որևէ համակարգ, ներառյալ այս համակարգը, դա չի նշանակի ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունը պատերազմին», - ասել է նա ամերիկյան PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով, դա կնշանակի «այն քաղաքականության շարունակություն», որը Վաշինգտոնը վարում էր հակամարտության սկզբից:

  • Կիսվել: