չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 7-ը

Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 7-ը

ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարել է Ռուսաստանի հարավ և կենտրոնական հատված թռիչքների սահմանափակումների երկարաձգման մասին։

«Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թ․-ի մայիսի 7-ը՝Մոսկվայի ժամանակով ժամը 3:45-ը»,- ասվում է գործակալության կայքում։

Խոսքն այնպիսի քաղաքների օդանավակայանների մասին է, ինչպիսիք են Անապան, Բելգորոդը, Բրյանսկը, Վորոնեժը, Գելենջիկը, Կրասնոդարը, Կուրսկը, Լիպեցկը, Դոնի Ռոստովը, Սիմֆերոպոլը և Էլիստան։

Ավիաընկերություններին խորհուրդ է տրվել օգտագործել այլընտրանքային երթուղիներ՝ Սոչիի, Վոլգոգրադի, Մինվոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններով։

 

  • Կիսվել: