ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսաստանի հարավում մոլեգնող փոթորիկը 1  մարդու կյանք է խլել

Ռուսաստանի հարավում մոլեգնող փոթորիկը 1 մարդու կյանք է խլել

Ռուսաստանի Սև ծովի ափամերձ շրջաններում ցիկլոնի հետևանքով փոթորկալից քամի և զանգվածային հեղեղումներ են։ Նախնական տեղեկություններով՝ առնվազն մեկ մարդ մահացել է, երեքը՝ հոսպիտալացվել, ևս երկու տասնյակը՝ վիրավորվել։ Այդ մասին  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Նախնական տվյալներով մեկ մարդ է զոհվել Ղրիմի Հանրապետության Սուդակի մերձակայքում, մեկ մարդ անհետ կորել է։ Երեք մարդ է հոսպիտալացվել է Սևաստոպոլում, յոթը՝ վիրավորվել Եվպատորիայում, երկուսը հոսպիտալացվել են։ Առնվազն հինգ մարդ է վիրավորվել Կուբանում։

AQAGbUXKdNatmZsjcoEN7wamk94sKDOCB9sryJ_3YY9U-1j713PRfBe2YNj4USnJCZIX8ZVBq0BQoEfHY4l01ZOT_9E.jpg (240 KB)

Ղրիմի շուրջ 500 հազար և Սևաստոպոլի 2600 բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։ Սևաստոպոլի ակվարիում-թանգարանի հեղեղման հետևանքով ավելի քան 500 ծովային կենդանու անկում է գրանցվել։ Ղրիմում քամու արագությունը հասել է 144 կմ/ժ-ի։

Կրասնոդարի երկրամասում ալիքների բարձրությունը հասել է յոթ մետրի։

Փոթորկալից քամու պատճառով Կուբանի մի շարք շրջաններում վնասվել են բնակելի շենքերի ու դպրոցների տանիքներ։ Քամին տապալել է ավելի քան 250 ծառ։ Երկրամասում եղանակային վատ պայմանների պատճառով մոտ 50 մարդատար գնացքի մեկնում հետաձգվել է։

7e30eb50-8cf7-11ee-ac45-8f972b8fe297.jpg (32 KB)

Իսկ Կերչում տապալված ծառերի պատճառով վնասվել են էլեկտրահաղորդման գծերն ու գազատարները։ Սոչիում 10 չվերթեր փոխադրել են այլ օդանավակայաններ:

Տարերքն առայժմ մոլեգնում է Ղրիմում, Սևաստոպոլում և Կրասնոդարի երկրամասում, սակայն եղանակի վատթարացում է սպասվում Ստավրոպոլի երկրամասում, Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում, Կաբարդա-Բալկարիայում և Հյուսիսային Օսիայում։ Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնը նախազգուշացրել է, որ երկրի ամբողջ եվրոպական տարածքում սպասվում են սաստիկ քամի և ձյան տեղումներ։

  • Կիսվել: