հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 Ռուսաստանի հարավի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել Է մինչեւ մայիսի 31-ը

Ռուսաստանի հարավի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել Է մինչեւ մայիսի 31-ը

«Ռոսավիացիա»-ն 15-րդ անգամ երկարացրել Է Ռուսաստանի հարավի 11 քաղաքների օդանավակայաններում թռիչքների արգելքը, այժմ արգելքը երկարացվել Է Մոսկվայի ժամանակով մինչեւ մայիսի 31-ը ժամը 03:45-ը: Այդ օդանավակայաններում թռիչքներն արգելվել են փետրվարի 24-ից։

Թռիչքների սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել Է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններին: «Ռոսավիացիա»-ում ավանդաբար հավելել են, որ Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով:

Մայիսի 18-ին «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հաղորել Է, որ այդ քաղաքներ տոմսերի վաճառք չի լինի մինչեւ հունիսի վերջը: Մայիսի 13-ին Ղրիմի տուրիստական բիզնեսի ներկայացուցիչները եւ հյուրանոցատերերը կառավարությանը կոչ են արել՝ շտապ կարգով օժանդակել տարածաշրջանի առողջարանային սեզոնին. ինքնաթիռները չեն թռչում Սիմֆերոպոլ, իսկ երթեւեկող գնացքները չեն բավականացնում բոլոր զբոսաշրջիկներին տեղափոխելու համար, հողորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: