չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսաստանի հարավ թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ժամկետը երկարացվել է

Ռուսաստանի հարավ թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ժամկետը երկարացվել է

Ռուսաստանի 11 օդակայանում չվերթների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչեւ 2022 թվականի հունիսի 6-ը՝ Մոսկվայի ժամանակով 03:45-ը: Այս մասին հայտնում է «Ռոսավիացիայի» կայքը:

«Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստոսվի, Սիմֆերապոլի եւ Էլիստայի օդանավակայաններում:

Ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվել ուղեւորների փոխադրում իրականացնել այլ երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Մինվոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները:  

ՌԴ մյուս օդակայաններն աշխատում են սովորական ռեժիմով»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

  • Կիսվել: