չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավելի կառուցողական են դարձել. Ժովկվա

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավելի կառուցողական են դարձել. Ժովկվա

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավելի կառուցողական են դարձել, քննարկվում է ապագա համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչպես գիտեք, այսօր չորրորդ փուլն է, պատվիրակությունների միջև բանակցություններ են ընթանում, Ռուսաստանը առաջին փուլերում պատրաստ չէր լսել մեր դիրքորոշումը, վերջնագրեր էր դնում՝ Ուկրաինան պետք է հանձնվի, վայր դնի զենքերը:

Հիմա Ռուսաստանը մի փոքր այլ տոնով է խոսում։ Ուկրաինայի դիրքորոշումը լսելի է, բանակցություններն ավելի կառուցողական են դարձել, մենք խոսում ենք ապագա համաձայնագրի, պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի որոշակի երաշխիքների մասին: Մենք չափավոր լավատես ենք, բայց հասկանում ենք, որ պետությունների ղեկավարների մասնակցությամբ այս բանակցություններում մեծ բեկում կգրանցվի՛՛:

  • Կիսվել: