շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև զինված հակամարտությունը չի բացառվում. ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև զինված հակամարտությունը չի բացառվում. ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև զինված հակամարտությունը չի բացառվում. հնարավոր էսկալացիան ամբողջովին կախված է Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններից: Այս մասին ռուսական ՛՛Իզվեստիա՛՛-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն տեսանելի ապագայում չեն վերականգնի հարաբերությունները:

՛՛Մենք պատրաստ ենք, ինչպես արդեն ցույց է տրվել, մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով պաշտպանել մեր ազգային շահերը՛՛,- ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ապագայում զինված հակամարտության կարելի՞ է սպասել։

՛՛Չեմ կարծում, որ տեսանելի ապագայում Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններն այս կամ այն ձևով կվերականգնվեն։ Սա բացառված է թե՛ սկզբունքային, թե՛ գործնական նկատառումներով։ Եթե Արևմուտքում որևէ մեկը կարծում է, որ մեզ պետք են այդ հարաբերությունները, որ ինչ-որ պահի կգանք և կխնդրենք վերականգնել դրանք, ապա սա ամենամեծ սխալն է՛՛,-նշել է նա:

Ռյաբկովը հավելել է, որ Ռուսաստանը դեռ պատրաստ է բանակցել ՛՛միայն հավասար և փոխադարձ հարգանքի հիման վրա՛՛։

Եվ հիմա, տեղի ունեցողի ֆոնին, ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչ իրավիճակում և ենթատեքստում է դա հնարավոր՛՛,-եզրափակել է նա։

  • Կիսվել: