երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ տեղակալները խորհրդակցություններ են անցկացրել

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ տեղակալները խորհրդակցություններ են անցկացրել

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինը և Սամիր Շարիֆովը Բաքվում խորհրդակցություններ են անցկացրել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը և հեռանկարները՝ շեշտը դնելով ընթացիկ երկկողմ օրակարգի արդիական հարցերի վրա:

Քննարկվել են նաև քաղաքական երկխոսության հետագա խորացման, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթներին համապատասխան՛՛:

  • Կիսվել: