հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժած ԵՄ ընկերությունները մինչեւ 400 000 եվրո պետական օգնություն կարող են ստանալ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժած ԵՄ ընկերությունները մինչեւ 400 000 եվրո պետական օգնություն կարող են ստանալ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժած ԵՄ ընկերությունները մինչեւ 400 000 եվրո պետական օգնություն կարող են ստանալ, ասվում է Եվրահանձնաժողովի փաստաթղթում:

Գյուղատնտեսության, ձկնորսության եւ ակվակուլտուրաների ոլորտի ընկերությունները կարող են մինչեւ 35 000 եվրո ուղղակի դրամաշնորհներ, հարկային եւ վճարային արտոնություններ եւ երաշխիքներ ստանալ, ասվում է փաստաթղթում՝ որպես խափանումները վերացնելու համար պետական օգնության կանոնները ժամանակավորապես մեղմացնելու ԵՀ առաջարկի մաս:
 
Գազի եւ էլեկտրաէներգիայի բարձր գներից տուժած ընկերությունները կարող են ընդունելի ծախսերի 30 տոկոսը չգերազանցող օգնություն ստանալ, բայց ոչ ավելի, քան 2 մլն եվրո, ասվում է փաստաթղթում։
 
Կանխիկի պակաս ունեցող ընկերությունները պետական երաշխիք կարող են պահանջել իրենց վարկերի համար՝ վերջին երեք հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում իրենց միջին տարեկան շրջանառության մինչեւ 15 տոկոսի կամ տարվա ընթացքում էներգիայի ծախսերի 50 տոկոսի չափով:

  • Կիսվել: