շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ նախապատրաստելու համար ԱՄՆ է ժամանել ԵՄ պատվիրակությունը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ նախապատրաստելու համար ԱՄՆ է ժամանել ԵՄ պատվիրակությունը

ԵՄ պատվիրակությունը պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դեյվիդ Օ’Սալիվանի գլխավորությամբ ժամանել է ԱՄՆ՝ հակառուսական պատժամիջոցների համաձայնեցման համար: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Օլոֆ Ջիլը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ ամերիկյան կողմի հետ խորհրդակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին»:

Նշենք, որ այսօր Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատժամիջոցների 19-րդ փաթեթի շրջանակներում պատրաստում է երկրորդային պատժամիջոցներ Ռուսաստանի գործընկեր պետությունների դեմ, որոնք գնում են ռուսական էներգետիկ ռեսուրսներ: Նա չի հստակեցրել, թե Բրյուսելը երբ կավարտի 19-րդ փաթեթի համաձայնեցումը:

 

  • Կիսվել: