երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի գործադիր կառույցների ղեկավարների հետ

Ռուսաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի գործադիր կառույցների ղեկավարների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ. քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ հանդիպմանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը:

Քննարկվել են 2022 թ. այդ միավորումների գործունեության արդյունքները և առաջիկա ժամանակահատվածի գործընկերության հեռանկարները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաների շուրջ։

Բացի այդ՝ կողմերը քննարկել են նաև Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները համակցելու, հատվող և փոխլրացնող իրավասությունների ոլորտներում ավելի սերտ շփումներ հաստատելու հարցերը։

  • Կիսվել: