երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանի 11 օդանավակայաններում երկարաձգվել են սահմանափակումները

Ռուսաստանի 11 օդանավակայաններում երկարաձգվել են սահմանափակումները

Դեպի Ռուսաստանի հարավային և կենտրոնական որոշ օդանավակայաններ թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչև օգոստոսի 11-ը։ Անապայում, Բելգորոդում, Բրյանսկում, Վորոնեժում, Գելենջիկում, Կրասնոդարում, Կուրսկում, Լիպեցկում, Դոնի Ռոստովում, Սիմֆերոպոլում և Էլիստայում ժամանակավորապես փակ են օդային տրանսպորտային հանգույցները:

Ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները:
Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները թռիչքների սահմանափակումների ռեժիմ էին սահմանել փետրվարի 24-ին՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ապրիլի վերջին նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել էր օդանավակայաններին և ավիաընկերություններին սուբսիդիաներ տրամադրել՝ չեղարկված թռիչքների ծախսերը փոխհատուցելու համար։

 

  • Կիսվել: