շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստան պատրաստում է աննախադեպ միջամտություն սեպտեմբերյան ընտրություններին. Մոլդովայի նախագահ

Ռուսաստան պատրաստում է աննախադեպ միջամտություն սեպտեմբերյան ընտրություններին. Մոլդովայի նախագահ

Առաջիկա սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունների ամենամեծ սպառնալիքներն են ընտրական կոռուպցիան և Ռուսաստանից եկող ապօրինի արտաքին ֆինանսավորումը։ Այս մասին Քիշնևում ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն:

Նա, մասնավորապես, ասել է. «Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է այս աշնանից վերահսկել Մոլդովայի Հանրապետությունը և պատրաստում է աննախադեպ միջամտություն սեպտեմբերյան ընտրություններին»:

Նշենք, որ Մոլդովայի չորս ռուսամետ կուսակցություններ նախորդ շաբաթ հայտարարել էին, որ միավորվում են մեկ տանիքի տակ՝ միասին ձեռնոց նետելու գործող իշխանություններին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Նպատակը նախագահ Մայա Սանդուի գլխավորած եվրոպամետ կառավարությունը տապալելն է։

  • Կիսվել: