երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների համար չեղարկվել է կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պարտադիր պահանջը

Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների համար չեղարկվել է կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պարտադիր պահանջը

Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը՝ ՛՛Ռոսպոտրեբնադզորը՛՛,  չեղարկել է Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պարտադիր հանձնման պահանջը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է վերահսկողության ծառայության կայքում:

Ինչպես նշվում է փաստաթղթում՝  այժմ երկրի տարածք ժամանող ՌԴ քաղաքացիներին հարկավոր չէ նախկինի պես ժամանման օրվանից երեք օրացուցային օրվա ընթացքում կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնել։

Նշվում է նաև, որ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Ռուսաստան մուտք գործելու համար այժմ բավարար կլինի լրացնել Ռուսաստանի Դաշնության տարածք ժամանող հարցաթերթիկը, մինչդեռ մինչ այդ նրանք պետք է ներկայացնեին բացասական ՊՇՌ թեստ։

  • Կիսվել: