Ռուսական զորքն Ուկրաինայում մեկ օրում գրավել է շուրջ 110 քառ. կմ տարածք
Ռուսական բանակը Ուկրաինայում 24 ժամվա ընթացքում իր ամենամեծ առաջխաղացումն է իրականացրել, փաստում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի տվյալների վերլուծությունը, փոխանցում է France-Presse-ը:
Նշվում է, որ ռուսական ուժերն օգոստոսի 12-ին գրավել են մոտ 110 քառակուսի կիլոմետր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ խոստովանել է, որ ռուսական զորքերը մինչև 10 կիլոմետր առաջ են շարժվել արևելյան Դոբրոպիլյա ածխահանքային քաղաքի մոտակայքում՝ միաժամանակ հավաստիացնելով, որ Կիևը շուտով կկասեցնի նրանց գրոհները։
Այսօր արդեն ռուսական կողմը հայտարարեց Դոբրոպիլյային մոտ գտնվող երկու գյուղի գրավման մասին։


