շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսական զորքերը մասնակի հաջողություններ ունեն

Ռուսական զորքերը մասնակի հաջողություններ ունեն

Պատերազմի 41-րդ օրը ռուսական զորքերի անմիջական նպատակն է գրավել Դոնեցկի և Լուգանսկի շրջանները, հակառակորդը առաջ է շարժվել, արգելափակել է Խարկովը և վերականգնել կամուրջը Իզյումում, ձգտում է հսկողության տակ առնել Նիկոլաևսկայայի Ալեքսանդրովկան։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերը: Տեղեկանում ենք Украинская правдаից:

«Հակառակորդը վերախմբավորում է զորքերը և ջանքեր է կենտրոնացնում մեր պետության արևելքում հարձակողական գործողություն նախապատրաստելու վրա: Նպատակը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելն է: Հակառակորդը փորձում է բարելավել ստորաբաժանումների դիրքերը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ռուս օկուպանտները շարունակում են շրջափակել Խարկովը՝ մշտական ​​հրետակոծություններով և հետագայում ավերելով քաղաքի բնակելի տարածքներն ու ենթակառուցվածքները։

  • Կիսվել: