կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ռուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհեր և վիրավորներ

Ռուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհեր և վիրավորներ

Ռուսական ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին:

Լվովում հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և մի քանի տներ, մանկապարտեզ, տասնյակ ավտոմեքենաներ: Խափանվել է տրոլեյբուսային երեք երթուղու երթևեկությունը, վնասվել է երկու արդյունաբերական օբյեկտ։

Չեռնովցիում դրոնների և հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով երկու տեղացի է զոհվել, 14 մարդ վնասվածքներ է ստացել՝ հայտնել է մարզի ղեկավար Ռուսլան Զապարանյուկը: Քաղաքում վնասվել են բնակելի տներ, խանութներ, վարչական շենքեր և ավտոմեքենաներ։

Լուցկում ավերվել է մասնավոր բնակելի շենք, ևս մի քանի տներում կոտրվել են ապակիները, այրվել է մեկ ավտոմեքենա: Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Խարկովում էլ վնասվել է ձեռնարկություն, բազմաբնակարան շենք, բարձրագույն կրթության հաստատություն, ավտոտնակ, երեք ավտոմեքենա: Վիրավորվել է չորս մարդ:

  • Կիսվել: