հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսական պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ գագաթաժողովին է՛լ ավելի կխորացնի ճգնաժամը, որում հայտնվել է ԵԱՀԿ-ն Մոսկվայի մեղքով. Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

Ռուսական պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ գագաթաժողովին է՛լ ավելի կխորացնի ճգնաժամը, որում հայտնվել է ԵԱՀԿ-ն Մոսկվայի մեղքով. Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

Ուկրաինան և բալթյան երեք պետությունները կբոյկոտեն այս շաբաթ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալիք՝ ԵԱՀԿ ամենամյա գագաթաժողովը՝ դրա աշխատանքներին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցության պատճառով։

Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն նշել է. «Ռուսական պատվիրակության մասնակցությունն այս գագաթաժողովին, այն էլ նախարարի մակարդակով, է՛լ ավելի կխորացնի այն ճգնաժամը, որում հայտնվել է ԵԱՀԿ-ն Մոսկվայի մեղքով»:

Հավելենք, որ Լավրովն առաջին անգամ է մասնակցելու ԵԱՀԿ գագաթաժողովին՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր։

  • Կիսվել: