Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը կդադարեն գործել Ղրղզստանում
Ապրիլի հինգից ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը կդադարեն գործել Ղրղզստանում՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հայտնել է Elkart ազգային վճարային համակարգի օպերատորը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Երկրորդային պատժամիջոցների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով «Միջբանկային պրոցեսինգային կենտրոն» ՓԲԸ-ն, որպես «Էլկարտ» ազգային վճարային համակարգի անխափան աշխատանքի երաշխավոր, տեղեկացնում է 2024 թվականի ապրիլի 5-ից «Միր» բանկային քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին»:
Ինչպես նշվում է՝ որոշումը կապված է «Միր» քարտերի օպերատորի՝ վճարային քարտերի համակարգի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանման հետ: Իր հերթին, «Էլկարտ» քարտերը կդադարեն աշխատել Ռուսաստանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 30-ից հայկական բանկերի մեծ մասը դադարեցրել է ռուսական «Միր» քարտերի ընդունումը։