Ղրղզստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել
Ղրղզստանի խորհրդարանի՝ Ժոգորկու Քենեշի խոսնակ Նուրլան Թուրգունբեկ Ուլուն հրաժարական է տվել, տեղեկացնում է Current time-ը:
Նշվում է, որ նա հայտարարել է, որ որոշում է կայացրել թողնել խորհրդարանի նախագահի պաշտոնը, և որ ոչ ոք իր վրա ճնշում չի գործադրել
Նուրլան Թուրգունբեկ Ուլունն ասել է, որ Թուրքիա գործուղման ընթացքում երկրում տեղի են ունեցել «նշանակալի քաղաքական փոփոխություններ»։ «Ես չեմ ծառայում երկու կամ մեկ անձի. ես ծառայում եմ ղրղզ ժողովրդին, խորհրդարանին և պետությանը։ Հետևաբար, սխալ է ինձ կապել մեկ անձի հետ։ Բայց մենք պետք է զարգացնենք քաղաքական մշակույթ առանց սկանդալի կամ ապատեղեկատվության, ես որոշում եմ կայացրել թողնել Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի խոսնակի պաշտոնը»,-նշել է նա։
Հաղորդվում է նաև, որ խորհրդարանի նոր խոսնակ է դարձել 44-ամյա Մարլեն Մամատալիևը։



