շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսական Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, անձնակազմը զոհվել է

Ռուսական Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, անձնակազմը զոհվել է

Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մերձմոսկովյան Կլինի շրջանում, ուղղաթիռի անձնակազմը ստացած վնասվածքներից զոհվել է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով երկրի ՊՆ-ին։

ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մայիսի 19-ին, ժամը 20։00-ի սահմաններում, Կլին բնակավայրից 20 կմ հեռավորության վրա ուսումնամարզական թռիչք իրականացնելիս Ռուսաստանի ՌՏՈՒ Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ամայի տարածքում: Կոշտ վայրէջքի հետեւանքով ուղղաթիռի անձնակազմը ստացած վնասվածքներից զոհվել է:

Դեպքի վայր է ժամանել ՌՏՈՒ գլխավոր հրամանատարության հանձնաժողովը: Թռիչքն իրականացվում էր առանց զինամթերքի: Ըստ նախնական տեղեկությունների, աղետի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը»:

  • Կիսվել: