հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսական կողմը հրթիռային հարվածներ են հասցրել Դնեպրին. կան տուժածներ

Ռուսական կողմը հրթիռային հարվածներ են հասցրել Դնեպրին. կան տուժածներ

Ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դնեպրին, հայտնել են տեղական իշխանությունները:

Նշվում է, որ տուժել է առնվազն 10 քաղաքացի, կան ավերածություններ. վնասվել են բանկի, հյուրանոցի շենքեր, խանութներ, ավտոմեքենաներ:

Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բրյանսկի և Կալուգայի շրջանների օդային տարածքում հերթական անգամ անօդաչու թռչող սարքեր են խոցվել: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան։

ՊՆ-ն տեղի ունեցածի համար մեղադրել է ուկրաինական ուժերին:

  • Կիսվել: