Ռուսական կողմի վերահսկողության ներքո նոր բնակավայր է անցել
Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժելաննոյե բնակավայրի նկատմամբ, տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժելաննոյե բնակավայրը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները ջախջախիչ հարված են հասցրել ուկրաինական զինուժին Շչերբինովկայի, Տարասովկայի, Ժուրավկայի, Կալինովոյի, Ձերժինսկի և Գրոդովկայի տարածքներում, հետ է մղվել 6 հակագրոհ։
Բացի այդ՝ շփման գծի այս հատվածում ուկրաինական կողմը կորցրել է ավելի քան 630 զինծառայող, ոչնչացվել է «Կազակ» զրահապատ մարտական մեքենա, հաուբիցներ, այդ թվում՝ ամերիկյան արտադրության, 12 ավտոմեքենա, «Գիացինտ-Բ» թնդանոթ, այլ զենք ու զինամթերք։