երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսական ՀՕՊ-ն ուկրաինական անօդաչուներ է խոցել

Ռուսական ՀՕՊ-ն ուկրաինական անօդաչուներ է խոցել

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը հետ են մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Սևաստոպոլում, խոցվել է երկու անօդաչու, իսկ ավելի ուշ անօդաչու սարքեր են խոցվել Ղրիմի տարածքում, հինգշաբթի իր թելեգրամյան ալիքում հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։

«Գիշերը սկսվել է թերակղզու վրա հարձակումը: Սևաստոպոլի գոտում հակաօդային պաշտպանությունը և Սևծովյան նավատորմը խոցեցին երկու անօդաչու թռչող սարք: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր խոցվել է Ղրիմի Հանրապետության ջրային տարածքում»,- գրել է նահանգապետը։

  • Կիսվել: