երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱՊՀ-ի երկրները ՀՕՊ-ի միացյալ համակարգն ադապտացնում են օդա-տիեզերական պաշտպանության խնդիրներին

ԱՊՀ-ի երկրները ՀՕՊ-ի միացյալ համակարգն ադապտացնում են օդա-տիեզերական պաշտպանության խնդիրներին

 ԱՊՀ-ի երկրները հակաօդային պաշտպանության միացյալ համակարգն ադապտացնում են օդա-տիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը: Ապրիլի 13-ին այդ մասին հայտարարել Է ԱՊՀ-ի երկրների Պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի փոխնախագահ գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը։

«Ադապտացման հիմնական ուղղությունների իրականացման նպատակով տարվում Է համագործակցության նորմատիվային-իրավական բազայի կատարելագործման, ՀՕՊ-ի միասնական (միացյալ) տարածաշրջանային համակարգերի ստեղծման աշխատանք, իրականացվում Է կոլեկտիվ անվտանգության տարածաշրջաններում ՀՕՊ-ի միասնական (միացյալ) համակարգերի ստեղծման համաձայնագրերի գործնական իրականացում, ռազմա-տեխնիկական համագործակցություն, օպերատիվ եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում:

Նաեւ, Գրեխովի խոսքով՝ «ընթանում Է ԱՊՀ-ի երկրների օդա-տիզերական պաշտպանության ստեղծման իրավական, կազմակերպական, ռազմա-տեխնիկական եւ այլ հարցերի գիտական մշակում»:

ԱՊՀ-ի Հակաօդային պաշտպանության միացյալ համակարգն ստեղծվել Է Համագործակցության 10 երկրների համաձայնագրի հիման վրա, որն ստորագրվել Է 1995 թվականի փետրվարի 10-ին Ալմաթիում: Համաձայնագրի գործողության ժամկետն անսահմանափակ Է, այն բաց Է այլ երկրների անդամակցման համար: Դրա կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: