Հորմուզի նեղուցում նավերին hասցված յուրաքանչյուր hարվածի դիմաց, ԱՄՆ-ը ռմբակnծելnւ և nչնչացնելnւ է Իրանի մեկ կամուրջ կամ մեկ էլեկտրակայան․ Թրամփ
Հորմուզի նեղուցում նավերին հասցված յուրաքանչյուր հարվածի դիմաց, ԱՄՆ-ը ռմբակոծելու և ոչնչացնելու է Իրանի մեկ կամուրջ կամ մեկ էլեկտրակայան։ Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սկսած այս պահից՝ ամեն անգամ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցում նավերին հարվածի հրթիռով, անօդաչու թռչող սարքով կամ այլ սպառազինությամբ, ԱՄՆ-ը ռմբակոծելու և ոչնչացնելու է մեկ կամուրջ կամ մեկ էլեկտրակայան, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանի կողքին կամ նրա տարածքում», - գրել է Թրամփը։



