երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի վրա ԱԹՍ–ի գրոհման ժամանակ ՊՆ–ի և ՀՕՊ համակարգի աշխատանքը

Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի վրա ԱԹՍ–ի գրոհման ժամանակ ՊՆ–ի և ՀՕՊ համակարգի աշխատանքը

 ՌԴ ՊՆ–ն և ՀՕՊ համակարգը, ինչպես նաև տարածաշրջանային իշխանությունները պատշաճ կերպով են աշխատել Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բոլորն աշխատել են ինչպես հարկն է։ Լավ են աշխատել։ Լավ է գործել նաև ՀՕՊ համակարգը», – ասել է նա լրագրողներին։

Հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում մայրաքաղաքի պաշտպանվածությունը, Պեսկովը կրկին ընդգծեց, որ ՀՕՊ–ն ու ՊՆ–ն հաջող են գործել։

«Ես չեմ կարող մեկնաբանել մայրաքաղաքի պաշտպանվածության հարցերը։ Կարող եմ կրկնել միայն, որ ՊՆ–ն լավ է աշխատել, ՀՕՊ–ը` նույնպես», – ասել է նա։

  • Կիսվել: