չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Համբարձում Մաթևոսյանը հասարակական խորհրդի նիստին ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Համբարձում Մաթևոսյանը հասարակական խորհրդի նիստին ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Կայացել է շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից: 

Նիստի ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը խորհրդի անդամներին ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, Հայաստանի՝ որպես նախագահող երկրի առաջնահերթությունները և այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ շարունակվում են կազմակերպչական և բովանդակային աշխատանքները։
 
Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել նաև մարդ–վայրի բնություն կոնֆլիկտի թեմային, վերջին շրջանում գրանցված դեպքերին, մասնավորապես՝ Սյունիքում գայլերի հարձակմանը և Վայոց ձորի մարզում արջերի՝ բնակավայրերին մոտենալու դեպքերին, քննարկվել են հնարավոր լուծումները։
 
Հասարակական խորհրդի անդամները բարձրացրել են ոլորտին վերաբերող մի շարք կարևոր հարցեր, ներկայացրել առաջարկություններ և դիտարկումներ, որոնց շուրջ ծավալվել է կառուցողական հարցուպատասխան։
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել հասարակական խորհրդի անդամներին ակտիվ ներգրավվածության և արդյունավետ համագործակցության համար։
 

  • Կիսվել: