երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսական գազը մատակարարվում է եվրոպական որոշ երկրներ, որոնք իբրև թե հրաժարվել են դրանից. Միլլեր

Ռուսական գազը մատակարարվում է եվրոպական որոշ երկրներ, որոնք իբրև թե հրաժարվել են դրանից. Միլլեր

Ռուսական գազը մատակարարվում է եվրոպական մի շարք երկրներ, որոնք, իբր, հրաժարվել են դրանից: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Նա նշել է, որ «Գազպրոմը» պայմանագրեր ունի, որոնց համաձայն՝ ավստրիական հանգույցի միջոցով գազ է մատակարարում Եվրոպա։

«Գազպրոմը» գազ է մատակարարում Բաումգարտենում գտնվող խոշոր գազային հանգույցին՝ Ուկրաինայով անցնող տարանցիկ ճանապարհով, ռուսական «Սուջա» կոմպրեսորային կայանի միջոցով»:,-հավելել է Միլլերը:

  • Կիսվել: