չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսական ավիափոխադրողների թռիչքների թիվը դեպի Թուրքիա այս ամառ կավելանա մեկուկես անգամ

Ռուսական ավիափոխադրողների թռիչքների թիվը դեպի Թուրքիա այս ամառ կավելանա մեկուկես անգամ

Հաստատվել են թուրքական ավիաընկերությունների հայտերը դեպի Ռուսաստանի Դաշնություն լրացուցիչ թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Տրանսպորտի նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ռուսական ավիափոխադրողների թռիչքների թիվը դեպի Թուրքիա միջին հաշվով այս ամառ անցյալի համեմատ կավելանա մեկուկես անգամ։

Հաղորդվում է նաև, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է թուրքական ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունները, թե Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել ռուս զբոսաշրջիկների համար վճարային նոր համակարգի շուրջ, որի շնորհիվ նրանք կկարողանան իրենց հաշիվներում եղած գումարն օգտագործել դեբետային քարտի միջոցով։

՛՛Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում՛՛,-ասել է Պեսկովը:

 

 

 

  • Կիսվել: