հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ռուս զինվորականները հարված են հասցրել Կիեւում գտնվող զրահատեխնիկայի գործարանի վրա. ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականները հարված են հասցրել Կիեւում գտնվող զրահատեխնիկայի գործարանի վրա. ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականները հեռահար ճշգրիտ զինատեսակներով հարվածներ են հասցրել Կիեւում գտնվող զրահատեխնիկայի գործարանը եւ վերանորոգման գործամասը Նիկոլաեւում, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Օդից բարձր ճշգրտության հեռահար զենքերը ոչնչացրել են Կիեւում զրահատեխնիկայի արտադրական կորպուսները եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման գործամասը Նիկոլաեւում»,- ասել է նա։

ՌԴ ԶՈւ-ն գերճշգրիտ հրթիռներով ոչնչացրել է հակառակորդի 16 թիրախ, այդ թվում՝ սարքավորումների պահեստներ եւ զենքի պահման բազաներ։

  • Կիսվել: