հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուս և հայ ժողովուրդները թույլ չեն տա, որ երկու երկրների միջև հարաբերությունները փլուզվեն, որքան էլ դա ցանկանան Արևմուտքում. ռուս սենատոր

Ռուս և հայ ժողովուրդները թույլ չեն տա, որ երկու երկրների միջև հարաբերությունները փլուզվեն, որքան էլ դա ցանկանան Արևմուտքում. ռուս սենատոր

Ռուս և հայ ժողովուրդները թույլ չեն տա, որ երկրների միջև հարաբերությունները փլուզվեն, ինչքան էլ դա ցանկանան Արևմուտքում, այդ մասին Риа Новости-ն ասել է ռուս սենատոր Ալեքսանդր Բաշկինը։ 

Բաշկինը Հայաստանի իշխանությունների կողմից արված վերջին հայտարարությունները անվանել է երկրների միջև հարաբերությունները բարդացնելու փորձ․ «Ոչինչ չի ստացվի»,- նշել է նա։

Հայաստանի ղեկավարության գործողություններն ու խոսքերը չեն արտացոլում ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների մակարդակը։ Պետք է տարանջատել այն, թե ինչ են հայտարարում առանձին քաղաքական գործիչներ, և այն, թե ինչ են մտածում հասարակ քաղաքացիները, - ընդգծել է սենատորը։ 

  • Կիսվել: