ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուս և բելառուս հաքերները կոտրել են ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության համակարգը և 198 մլն տող տվյալ գողացել

Ռուս և բելառուս հաքերները կոտրել են ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության համակարգը և 198 մլն տող տվյալ գողացել

Ռուս և բելառուս հաքերները հայտարարել են, որ կոտրել են ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության համակարգը և տվյալներ գողացել, մասնավորապես, օգտատերերի անուններն ու նրանց գաղտնաբառերը: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, նման հայտարարություն է արել Killnet ռուսամետ հաքերային խմբի ղեկավարը, որը հայտնի է Killmilk անունով։

Ըստ աղբյուրի տվյալների՝ այս գործողությանը մասնակցել են Killnet-ի հաքերները և բելառուսական Infinity Hackers BY ասոցիացիայի աջակիցները։ Այս ասոցիացան ստեղծվել է Infinity հաքերային ֆորումի հիման վրա։

Հաքերները հայտարարել են, որ կհրապարակեն ԱՄՆ հարկային ծառայության տվյալների բազայից գողացված 198 միլիոն տող տվյալները, եթե ԱՄՆ-ը ևս մեկ քայլ կատարի դեպի Ռուսաստանի և Բելառուսի «եղբայրական ժողովուրդների սահմանները»:

ԱՄՆ հարկային ծառայության ներքին տվյալների բազայի նկատմամբ հասանելիություն հաքերներն ստացել են ամերիկյան պետական ​​գործակալության լոգիստիկ ծառայությունների աշխատակցի կորպորատիվ ցանցի միջոցով։ Նշված աշխատակիցը ֆիշինգի զոհ է դարձել, երբ համացանցում պոռնոֆիլմ դիտելու ժամանակ սեղմել է վնասակար հիպերլինքի վրա։

 

  • Կիսվել: