հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Ռուս-ամերիկյան հարաբերությունները հասել են դիմակայության վտանգավոր գծի. Լավրով

Ռուս-ամերիկյան հարաբերությունները հասել են դիմակայության վտանգավոր գծի. Լավրով

ԱՄՆ-ն վերջին տարիներին հրահրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների աննախադեպ վատթարացում, բայց Մոսկվան մտադիր է վճռականորեն դիմակայել Վաշինգտոնի ճնշմանը: 

Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լարովը՝ ռուս-ամերիկյան հարաբերություններին նվիրված Ռուսաստանի դիվանագիտական ծառայության կոլեգիայի նիստում: 
 
Ըստ Լավրովի, երկկողմ հարաբերությունները հասել են դիմակայության վտանգավոր գծի: Բացի այդ, Ռուսաստանը ենթարկվում է համակարգային ճնշման, որին ԱՄՆ-ն ձգում է իր դաշնակիցներին, ասել է նախարարը:
 
«Վաշինգտոնի նման գիծը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, կշարունակի բախվել հաստատուն դիմակայության՝ Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը պաշտպանելու համատեքստում», - ասել է ՌԴ արտգործնախարարը: 
 
Նա հավելել է, որ հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև կայացած հանդիպումը մի շարք ոլորտներում երկխոսության որոշակի հնարավորություններ է բացում: Դրանք են ռազմավարական կայունությունը, կիբերանվտանգությունը, կլիմայի օրակարգը, Արկտիկան և աջակցություն տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը:
 
Ինչպես նշել է Լավրովը, նման փոխգործակցությունը կարող է հաջող լինել, եթե պահպանվեն փոխադարձ հարգանքի, հավասարության և ներքին գործերին չխառնվելու սկզբունքները:

  • Կիսվել: