ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուբիոն Լավրովի հետ զրույցում կրկնել է Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու Թրամփի կոչը

Ռուբիոն Լավրովի հետ զրույցում կրկնել է Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու Թրամփի կոչը

Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հանդիպումը:

Ըստ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության՝ բանակցությունները տևել են մեկ ժամ և ընթացել փակ դռների հետևում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում կրկնել Է Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու Թրամփի կոչը։

Նշվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Ռուսաստանին միջոցներ ձեռնարկել ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու համար:

  • Կիսվել: