ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ռոսսելխոզնադզոր»-ը թույլ է տվել ներկրել մի քանի երկրներից, այդ թվում՝ ՀՀ-ից

«Ռոսսելխոզնադզոր»-ը թույլ է տվել ներկրել մի քանի երկրներից, այդ թվում՝ ՀՀ-ից

Ռոսսելխոզնադզորը թույլ է տալիս բանջարեղեն ներկրել մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Եգիպտոսից։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛2022 թվականի մարտի 5-ից «Ռոսսելխոզնադզորը» չեղարկում է նախկինում սահմանված սահմանափակումները և վերսկսում է 9 երկրներից բուսական մթերքների ներմուծումը Ռուսաստան՝ առանց սահմանափակումները հաշվի առնելու՛՛:

Նշվում է, որ թույլատրվում է Հայաստանից և Ադրբեջանից լոլիկ ներկրել, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից՝ կարտոֆիլ, Թուրքիայից՝ լոլիկ, պղպեղ, ցուկինի և սմբուկ։

 

  • Կիսվել: