ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռոհանին հայտարարել է «Խաղաղության ու անվտանգության դեմ Սիոնիստական ռեժիմի թշնամական քայլերին դիմակայելու անհրաժեշտությունը» օրենքի մասին

Ռոհանին հայտարարել է «Խաղաղության ու անվտանգության դեմ Սիոնիստական ռեժիմի թշնամական քայլերին դիմակայելու անհրաժեշտությունը» օրենքի մասին

Երեքշաբթի օրը Իրանի նախագահ Հասան Ռոհանին գործադիր ենթական կառույցներին հրահանգել է գործադրման հանձնել «Խաղաղության ու անվտանգության դեմ Սիոնիստական ռեժիմի թշնամական քայլերին դիմակայելու անհրաժեշտությունը» օրենքը, գրում է parstoday.com-ը:

Այս օրենքի համաձայն, Իրանի բոլոր գործադիր կառույցները պարտավորվում են համակարգի քաղաքականությունների շրջանակներում, օգտագործելով տարածաշրջանային ու միջազգային տարողությունները, դիմակայել Պաղեստինի բռնահարված ու իսլամական երկրների դեմ Սիոնիստական ռեժիմի քայլերին: 

Տարածաշրջանի խաղաղությունը, անվտանգությունը խափանող և մարդու իրավուքների խախտմանն ուղղված քայլերի այդ թվում՝ ռազմատենչության, ահաբեկչական քայլերի, էլեկտրոնային պատերազմի, խաղաղ քաղաքացիների դեմ ծանր ու անթույլատրելի զենքերի կիրառման, մարդկային պաշարման, ավանաշինության, Պաղեստինի ժողովրդի վտարման, Պաղեստինի, Սիրիայի, Լիբանանի և օկուպացված այլ տարածքների զավթումը շարունակելու և նմանատիպ ուրիշ քայլերի հեղինակ Սիոնիստական անօրինական ռեժիմն դիմակայելը վերոնշյալ օրենքի կետերից են համարվում: 

Այս օրենքը վավերացվել է 2020թ. մայիսի 18-ին Իրանի խորհրդարանի դռնբաց նիստում և մայիսի 20-ին հաստատվել է Պահապանների խորհրդի կողմից:

  • Կիսվել: