երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ՌԴ վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը փոփոխություններ է խոստացել

ՌԴ վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը փոփոխություններ է խոստացել

Այսօր՝ հունվարի 16-ին, ՌԴ Պետդումայում «Եդինայա Ռոսիա»-ի խմբակցության նիստում վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությանը հավանություն է տրվել միաձայն: 

Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկինի փոխացնմամբ՝ Միշուստինը հայտարարել է՝ փոփոխություններ լինելու են։ 

 «Ես ձեզ Միշուստինի խոսքերը փոխանցում են բառացիորեն՝ փոփոխություններ լինելու են: Բայց ինչ փոփոխություններ՝ նա չի ճշտել»,-ասել Է Վոդոլացկին:

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տվեց, ինչից հետո էլ Վլադիմիր Պուտինը  վարչապետի պաշտոնում երկրի դաշնային հարկային ծառայության ղեկավար Միշուստինի թեկնածությունն առաջարկեց։

  • Կիսվել: