շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ-ում շատ տգեղ է, բայց այն անսովոր հիասքանչ երկիր է. Պոզներ

ՌԴ-ում շատ տգեղ է, բայց այն անսովոր հիասքանչ երկիր է. Պոզներ

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները խոսել է Ռուսաստանի վերաբերյալ իր տպավորությունների մասին, տեղեկացնում է Լենտան:

Լրագրողի խոսքերով՝ նկարահանումների ընթացքում իր այցելած այլ երկրների ֆոնին, Ռուսաստանում «շատ տգեղ է»: «Կան արդյունաբերական քաղաքներ, օրինակ՝ Ուրալը, դա սարսափելի է, ես չգիտեմ, թե ինչպես են մարդիկ ապրում այնտեղ: Շատ ծանր էկոլոգիական վիճակ է»,-նշել է հաղորդավարը:

Պոզներն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը «հիասքանչ, անսովոր հիասքանչ» երկիր է: Նա ավելացրել է, որ դժվար է երկրում ավելի հարմարավետ պայմաններ ստեղծել, քանի որ Ռուսաստանը շատ մեծ է: Սակայն, ըստ լրագրողի, պետության ունեցվածքի շնորհիվ դա դեռ հնարավոր է:

  • Կիսվել: