հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՌԴ-ում պաշտոնյան դատարանի դահլիճում ինքնասպանություն է գործել

ՌԴ-ում պաշտոնյան դատարանի դահլիճում ինքնասպանություն է գործել

Ռուսաստանի Պատիժների կատարման դաշնային ծառայության վարչության (ՊԿԴԾՎ) նախկին պետ Վիկտոր Սվիրիդովը Մոսկվայի Չերտանովսկու դատարանում դատական նիստի ժամանակ ինքնասպան է եղել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով դատարանի մամուլի քարտուղար Ուլյանա Սոլոպովային:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դատավորը կարդացել է դատավճիռը:

Սվիրիդովը մեղադրվում էր ՌԴ ՊԿԴԾ տնօրենի նախկին տեղակալ Ալեքսանդր Սապոժնիկովից 10 միլիոն ռուբլու շորթման համար: Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

  • Կիսվել: