ՌԴ-ում ինքնաիթռ է կործանվել, բոլոր ուղևորները զոհվել են
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ԱՆ-12 ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող բոլոր անձինք զոհվել են: Այս մասին լրագրողներին հայտնել է նահանգապետ Իգոր Կոբզևը:
Կոբզևը ասել է, որ օդանավում եղել են Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիներ: Նա նշել է, որ չվերթն իրականացրել է բելառուսական «Գրոդնո» ավիաընկերությունը:
Հայտնի է նաև, որ ինքնաթիռի սև արկղը հայտնաբերված է:


