կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ-ում ագրեսիվ վարքով աչքի ընկած մի խումբ ադրբեջանցիներ սպառնացել են ուժ կիրառել իշխանության ներկայացուցչի նկատմամբ

ՌԴ-ում ագրեսիվ վարքով աչքի ընկած մի խումբ ադրբեջանցիներ սպառնացել են ուժ կիրառել իշխանության ներկայացուցչի նկատմամբ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ագրեսիվ վարքով աչքի ընկած մի խումբ ադրբեջանցիների դեմ, որոնք ուժի կիրառման ուղիղ սպառնալիքներ են հնչեցրել ռուս ոստիկանների հասցեին։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՔԿ տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ քրեական գործը հարուցվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի և իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար։

Հաղորդվում է նաև, որ հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի մի քանի քաղաքացիներ, գտնվելով Մոսկվայի մետրոյի Լյուբլինո կայարանի մոտ, ցուցադրաբար և հանդգնորեն, չթաքցնելով իրենց անհարգալից վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ՝ բարձրաձայն սպառնացել են բռնություն կիրառել նրա նկատմամբ։

Տեղի ունեցածից հետո հարցաքննվել են դեպքի ականատեսները, ուսումնասիրվել են տարածքում եղած տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և բացահայտվել են դեպքի բոլոր հանգամանքները։

Հետախուզում է հայտարարվել՝ ագրեսիվ վարքագծով աչքի ընկած և հանցագործության կատարմանը մասնակից ադրբեջանցիներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։

  • Կիսվել: