շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ Ռոստովի մարզում արտակարգ դրություն է մտցվում

ՌԴ Ռոստովի մարզում արտակարգ դրություն է մտցվում

Ռուսաստանի Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «պատեհ է համարում» փետրվարի 19-ի առավոտյան ժամը 10-ից արտակարգ դրություն մտցնել մարզում։ Չուպրյանը որոշումը ճիշտ է անվանել։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ից Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պայմաններում Դոնեցկի շրջանից, որը գտնվում է անջատականների վերահսկողության տակ, սկսվել է բնակչության տարհանում Ռոստովի մարզ։

  • Կիսվել: