շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կապ չունի էներգակիրների գների կտրուկ աճի հետ

ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կապ չունի էներգակիրների գների կտրուկ աճի հետ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը կարծում է, որ Ռուսական նավթից հրաժարվելը աղետալի հետևանքներ կունենա համաշխարհային շուկայի համար։

Նրա խոսքով՝ այդ դեպքում նավթի մեկ բարելի գինը կարող է հասնել ավելի քան 300 դոլարի։

՛՛Ցավոք, այսօր մենք տեսնում ենք եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունները էներգետիկ հարցերի վերաբերյալ, կոչեր՝ ազատվել ռուսական նավթից ու գազից: Եվրոպացի պաշտոնյաները կրկին փորձում են վերջին տարիներին սեփական էներգետիկ քաղաքականության խնդիրներն ու ձախողումները վերագրել Ռուսաստան՛՛,- ասել է նա։

Ըստ նրա՝ արդյունքում էներգակիրների գները կտրուկ աճում են, մինչդեռ, Նովակի խոսքով,  Ռուսաստանը կապ չունի դրա հետ:

 

 

  • Կիսվել: