երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ուկրաինացի զինծառայողների ցուցակները

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ուկրաինացի զինծառայողների ցուցակները

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում զոհված ուկրաինացի զինծառայողների ցուցակները։ ՌԴ ռազմական գերատեսչության Telegram-ալիքում հրապարկել է զոհված ուկրաինացիների ցուցակը՝ ծննդյան թվերով, կոչումներով, մահացու վիրավորում ստանալու հանգամանքներով և վայրերով։

Ըստ գերատեսչության՝ ուկրաինական կողմի իրական փաստագրված անդառնալի կորուստները կազմում են 23 367 մարդ։

ՌԴ ՊՆ-ի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերում նշվում է նաև դասալքված զինծառայողների, վիրավորների և անհետ կորածների թիվը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 2500-3000 ուկրաինացի զինվորական։

  • Կիսվել: