շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի կողմից հակառուսական սադրանք նախապատրաստելու մասին՝ թունավոր նյութերի կիրառմամբ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի կողմից հակառուսական սադրանք նախապատրաստելու մասին՝ թունավոր նյութերի կիրառմամբ

Ուկրաինայի հատուկ ծառայությունները թունավոր նյութերի կիրառմամբ հակառուսական սադրանք են նախապատրաստում: Այս մասին ԱՄՆ–ի ռազմակենսաբանական գործունեությանը նվիրված ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա հավելել է, որ այդ նպատակով քիմիական նյութերի խմբաքանակ է ձեռք բերվել Գերմանիայից։

՛՛Մեր տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակը համակարգում է ազգային հետախուզական ծառայությունների գործողությունները՝ թունավոր նյութերի կիրառմամբ հակառուսական սադրանք կազմակերպելու համար։

Հաշվի առնելով սիրիական հակամարտության փորձը` ենթադրվում է, որ Ռուսաստանի զինված ուժերին քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրելը թույլ կտա հակառուսական նոր արշավ սկսել ՄԱԿ-ի կառույցներում և համաշխարհային լրատվամիջոցներում՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: